Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու իրավունք տալը վնասում է բանակցային գործընթացին:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ թույլատվությունը վնասում է ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելուն և հակասում է Ռուսաստանի միջնորդական պարտավարություններին: Նշվում է նաև, որ ռուսական կողմի քայլը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով հարաբերություններին և բարեկամությանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ԵԱՀԿ ՄԽ երկրներ Բակո Սահակյանի այցերը կարող են հանգեցնել հակամարտության շուրջ անկանխատեսելի զարգացումների:
Ավելի վաղ Բակո Սահակյանը մեկնել էր նաև Ֆրանսիա: