Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանն Երևանի Նոր Նորքի 2-րդ զանվածից սկսեցին կուսակցության քարոզարշավը:
Թանդիլյանի խոսքերով, հիմա կերտելու ժամանակն է և յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իր պատասխանատվությունը ապագայի Հայաստանի կառուցման գործում:
Թանդիլյանը և Գորգիսյանը կոչ են անում ձայն տալ իրենց քաղաքական ուժին, որը քաղաքացու ձայնը պաշտպանելու է բոլոր հարթակներում:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների 12-օրյա քարոզարշավը: Խորհրդարանում հայտնվելու համար պայքարում է 11 ուժ: Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համարն Էդմոն Մարուքյանն է: