Հասարակություն 

Չինաստանում 49-ամյա տղամարդը պտուտակով հարձակվել է մարդկանց վրա. Զոհ ու վիրավորներ կան

Չինաստանի Շանդուն նահանգում Չժան անունով 49-ամյա տղամարդը պտուտակով հարձակվել է քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, Շանդունյան գիտատեխնիկական համալսարանի տարածքում: Հարձակման արդյունքում 6 մարդ է տուժել, որոնցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

Հանցագործը տեղում ձերբակալվել է, հարձակման շարժառիթների մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Նույն շարքից