Հասարակություն Տնտեսություն 

ՀԿԵ-ն շարունակում է ընդունել Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին: Ընկերությունն արդեն ստացել է 9 վագոն բեռի փոխադրման հայտ:

Երկաթուղին հիշեցնում է, որ 05.11.2018 թ. ուղղված նամակով

Նկարը՝ http://krymoteka.com -ից բեռնափոխադրողները և էքսպեդիտորները տեղեկացվեցին լաստանավի չվերթների ժամանակավոր կրճատման մասին: Հաշվի առնելով լաստանավի վարձակալության վճարի թանկացումը և բեռնափոխադրումների ծավալի կրճատումը՝ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր աշխատանքը փոխարինվում է փաստացի առկա խոշոր խմբաքանակների (30 վագոն) փոխադրման, ինչպես նաև հաճախորդների միանվագ պատվերների կատարման ձևաչափով:

Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքում՝ Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ցանկացած ընկերություն կարող է պատվիրել բեռնափոխադրում նշված երթուղում:

Հարկ է նշել, որ երկաթուղալաստանավային փոխադրումների մրցակցությունն ապահովելու նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով:

Նույն շարքից