Այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի շրջանակներում Թալինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց այն քննադատությունների մասին, որ իր թիմը խոստացել էր ԸՕ-ն փոխել, բայց չարեց դա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, իրենք այդ հարցում էլ բոլոր պարտավորությունները կատարել են՝ պատրաստել են ԸՕ նախագիծը, երկու անգամ մտցրել են ԱԺ, բոլոր ջանքերը գործադրել են դրա ընդունման համար, սակայն դա տեղի չի ունեցել: Փաշինյանը նշեց, որ խորհրդարանում ունեցել են 9-ը ձայն, այնինչ ՄԱԿ-ում հայտարարում էր, որ ունեն 4 ձայն:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հարկադրանքով չուզեցան ընդունել տալ ԸՕ-ն, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ՀՀԿ-ի ուզածը հենց դա է եղել, դրանով ընտրական գործընթացը լինելու էր կասկածի տակ. «Նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ, ասելու էին, որ իրենց զաստավիտով ստիպել են փոխել ԸՕ-ն»:
Վարչապետի պնդմամբ, ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքները որոշվելու են քաղաքացիների ձայնով, և հենց դա է կարևորը: