Հ1-ը նախընտրական մեծ բանավեճ է կազմակերպելու առաջին համարների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր քաղաքական դաշտում նոր ավանդույթի հիմք դնելու անհրաժեշտության մասին՝ խոսելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների միջև բանավեճ կազմակերպելու մասին:
Այս առաջարկին շատ արագ արձագանքեց ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝ տալով իր համաձայնությունը և հիշեցնելով, որ այդ մասին ինքը խոսել է դեռ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: