Այս մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որն անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի շրջանակներում Թալինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իմ քայլը դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան` Արցախյան ազատամարտը․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան` Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությոնները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե ինչ մարդիկ, ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին։ Եվ այսօր եկել է ժամանակը, որ մեր պատկերացումներով, մեր քայլերով, մեր հաղթանակներով, մեր կամքի ուժով, մեր տեսակով գնանք դեպի փայլուն ապագա, և դա կարվի ամեն մի անհատի, ամեն մի քաջորդու ձայնի, գործի շնորհիվ, որ պետք է մենք անենք համախմբված՝ միասին։
Եկել է հզոր մարդկանց, գյուղացու, հասարակ քաղաքացու ապրելու, արարելու, ձայնի իրավունքի ժամանակը, և դուք պետք է անեք դա: Այն ինչը ձեռք եք բերել, երբեք չփորձեք թողնել։ Տարբեր ձևի մեկնաբանություններ են լինում, տարբեր ձևի կռիսական քայլեր են անում նախկին սատկած կռիսները, բայց դա դուք ձեր ձայնով պետք է թույլ չտաք»։