Միջազգային Հասարակություն Բարի օր 

Ռուս-ուկրաինական հարաբերությունները կտրուկ սրվել են. Ռուսաստանն ուկրաինական երեք նավ է ձերբակալել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է ռուսական իշխանություններին՝ պահանջելով արագ ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին:

«Ես դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին, որոնք միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ ձերբակալվել են և որոնց ճակատագրի մասին տեղեկություններ չկան»,-հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը պահանջել է վերադարձնել նաև նավերը, որոնք ռուսական կողմը վերցրել է Ազովի ծովում:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին առավոտյան ուկրաինական երեք նավ հատել են ռուս-ուկրաինական սահմանը և շարժվել դեպի Կերչ: Կիևի գործողությունները գնահատվել են որպես սադրանք, ինչից հետո դրանք ձերբակալվել են Մոսկվայի կողմից:

Կիևում Ռուսաստանի դեսպանատանը բողոքի ակցիաներ են ընթանում:

 

Նույն շարքից