Մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության գրասնեյակի մոտից տալով քարոզարշավին կուսակցության մասնակցության մեկնարկը:
Բաղդասարյանը նշեց, որ աշխարհում կան շատ գույներ, իսկ իրենք ուզում են, որ քաղաքական ուժերը քաղաքացիների քվեին արժանանան քաղաքական շիտակ պայքարի արդյունքում:
ՕԵԿ նախագահը նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, լրջագույն խնդիրներ կան այսօր, 8 ամսում բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա. «Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, տեսլականը, դրա համար մասնակցում ենք ընտրություններին՝ ներկայացնելով մեր գաղափարները, ծրագրերը»: