Ֆեյսբուք Բարի օր 

Շուշան Պետրոսյանը պատասխան է պահանջում Սասուն Միքայելյանից

«Ես ուզում եմ, որ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախում, մեր՝ բոլորիս, աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Պետրոսյանը՝ արձագանքելով Իմ քայլը Դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը:

Ավելի վաղ Միքայելյանը քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քանի Արցախյան ազատամարտը, և ինքը չի վախենում դա ասել:

 

Նույն շարքից