«Ասֆալտին փռելու» մարտավարություն չի լինելու, այն լինելու է ավելի կառուցողական, ծրագրերի մասին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ խոսելով քարոզարշավում Իմ քայլը դաշինքի մարտավարության մասին:
Ավինյանի խոսքերով, ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում բոլորը խոսեն իրենց ծրագրերի մասին, թե ինչպիսի Հայաստան են տեսնում 5, 10 տարի հետո. «Մեր քաղաքական դիսկուրսը պետք է տեղափոխվի այդ դաշտ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանում մեկնարկեց քարոզարշավը, որը տևելու է 12 օր և ավարտվելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով: