Հայաստան Քաղաքական 

Շնորհակալ եմ ձեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագիրը գովք արիք բոլ-բոլ. Արմեն Աշոտյանի տռոլինգը

Շնորհակալ եմ ձեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագիրը գովք արիք բոլ-բոլ: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իմ քայլը դաշինքի հայտարարություններին, որոնք վերաբերում են Հանրապետական կուսակցության պաստառներին:

Աշոտյանը խոսեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդ գնալու մասին՝ հայտարարելով, որ տեղ են հասել իրենց քննադատությունները, որոնք վերաբերում էին վերջինիս կողմից վարչական ռեսուրսը չարաշահելուն, միևնույն ժամանակ քննադատելով Փաշինյանին՝ նշելով, որ վերջինիս համար ընտրություններում ավելի շատ ձայն հավաքելն ավելի կարևոր է, քան՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելը:

Արփինե Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այն գրառմանը, որ ՀՀԿ-ի պաստառները գաղջ են հիշեցնում, ինչին ֆեյսբուքյան օգտատերերն արձագանքել էին կատակով, որ ՀՀԿ-ն հնարավոր է դրանք պատվիրել է սգո սերվիսում: Տիկին Հովհաննիսյանը մասնավորապես ասաց, որ Արարատ Միրզոյանը ճիշտ կաներ, եթե զբաղվեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմամբ, որոնք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, երբ Փաշինյանը լինելու է արձակուրդի մեջ, լուծելու է հենց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրեց Հայաստանում հայտնի իրադարձությունների ժամանակ իրենց դեմ մղված պայքարի մասին, որոնց ընթացքում կիրառվել են սգո պարագաներ:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց նաև Փաշինյանի հայտարարությանը՝ կապված սառը ցնցուղ ընդունելու հետ՝ հայտարարելով, որ սառը ցնցուղ ընդունողները կընտրեն հենց ՀՀԿ-ին:

Ասուլիսի վերջում Աշոտյանը կոչ արեց ձայն տալ Հանրապետականին, որ քաղաքացիները ցուցակներում գտնեն իրենց սրտի հանրապետականին և ընտրեն նրան:

Նույն շարքից