Հայաստան Քաղաքական 

Մենք կհետևենք ձեզ, ափռ-ցփռ խոսելը կկանխենք. «Սասնա ծռերը» զգուշացնում է բոլորին

Գալիս են մի քանի հարց լուծելու, օրինակ՝ կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձը, լինի դա լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ, մենք դա թույլ չենք տա: Այս մասին  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավի մեկնարկին հայտարարեց կուսակցության երկրորդ համարը զբաղեցնող  Ստեփան Գրիգորյանը:

«Քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ Մենք գալիս ենք քաղաքական դաշտը քաղաքական թափոններից ազատելու, գալիս ենք վերահսկելու կառավարությունը, ուզում եմ կառավարության անդամներին զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք: Մենք կհետևենք ձեզ, ափռ-ցփռ խոսելը կկանխենք»,-նշեց  նա:

Ստեփան Գրիգորյանը նաև մանրամասնեց, որ գալիս են աջակցելու կառավարությանն իրենց  գաղափարներով:

«Մենք գալիս ենք, որ ԱԺ-ում բախվեն գաղափարները, ոչ թե փողի տոպրակները: Որ ունենանք նորմալ ԱԺ, ոչ թե խուլիգանները նստեն պատգամավորի աթոռներին»,-նկատեց նա:

Ստեփան Գրիգորյանը նաև ընդգծեց, որ իրենց ցուցակով ընտրություններին մասնակցում են ազնիվ, սկզբունքային  մարդիկ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական  կուսակցության  ցուցակը կազմված 174 հոգուց, Արարատ  Խանդոյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, 2-րդ հորիզոնականում Ստեփան Գրիգորյանն է, 3-րդում՝ Գարեգին Չուգասզյանը:

Աղբյուրը՝ tert.am

Նույն շարքից