Իրականում ընդդիմություն ես, թե իշխանություն ձևավորվում է ազգային ժողովի ընտրություններից հետո։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ նոր քաղաքական էջ է բացվում բոլոր կուսակցությունների, և բոլոր դաշինքների համար․ «Հետևաբար, ընտրություններից հետո պարզ է լինելու ով ինչքան ձայն ունի, ինչքան մանդատ ու քվե, և դրանով էլ որոշելու է իր դիրքը քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ, որ այո, իշխանությունն արդեն պարզ է, և լրացուցիչ ուժեր կոալիցիոն կարիք չի լինելու։ Այդ պատճառով շատ ճիշտ է, որ ազգային ժողովի ընտրություներից հետո պարզ է լինելու, թե ով է ընդդիմություն, և այո, ով կառավարության կոալիցիոն մաս չի կազմում, նա էլ ընդդիմություն է»։
Այն հարցին, թե քարոզարշավի շրջանակներում դիրքավորված են որպես ընդդիմություն, թե իշխանության մաս կազմող ուժ, Թանդիլյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանն» առանձին կուսակցույթուն է, իսկ թե ընդդիմությոն ես թե իշխանություն կձևավորվի ընտրություններից հետո․ «Ես կասկած նույնիսկ չունեմ, որ մենք լինելու ենք երկրորդ քաղաքական ուժը»։