Բարի օր Իրավական Հասարակություն 

Ոստիկանությունը ստուգում է Գորիսի քաղաքապետի վրա հարձակման մասին լուրերը

analitik.am

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վրա հարձակում է տեղի ունեցել:

Analitik.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետարանից հայտնեցին,  որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է գտնվում: Քաղաքապետի հետ կապ հաստատելու մեր փորձերը դեռ հաջողությամբ չեն ավարտվել:

Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ չեն ստացել, բայց ստուգումներ են իրականացնում առաջացած խնդրի վերաբերյալ:

Նույն շարքից