Քաղաքական 

Իշխանություններին օգնելու ամենալավ ձևն իրենց գովելը չի․ Արամ Սարգսյան

Պետությունն ընտանիքի նման է, վստահեցնում եմ։ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի շրջանակներում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարեց «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լավ պետության մեջ պետք է լինեն 20 տոկոս տարեցներ․ «Լավ պետության մեջ պարտավոր են լինել տարեցներ, որպեսզի համապատասխան պահի ասեն՝ չի կարելի զայրանալ, այս սա ռիսկային է, 50 տոսկոսը պետության մեջ պետք է լինի աշխատավոր մարդը՝ 25-55 տարեկանը, որն աշխատում է, որը գումար է բերում, պետական բյուջե է լցնում, որը շարժիչ ուժն է, իսկ 30 տոսկոս պետք է լինեն երիտասարդները, որոնք օրեկան հարյուր միտք են ասում, և այդ հարյուրից հինգն է պիտանի, բայց այդ հինգն առաջադեմն է։ Պետությունը պետք է լինի այսպիսին, հենց դու դնում ես խնդիր սերնդափոխության, դու մնացածին կողք ես դնում, դու քանդում ես՝ սկսած ընտանքից։ Չի կարող այդպիսի պետություն լինել, չի կարող փորձն արհամարվել։

Եվ այս բաները պետք է ասվի նոր վարչապետին, որովհետև ուզում ենք, որ այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել, հաջողություն ունենա։

Հավատացեք, իշխանություններին օգնելու ամենալավ ձևն իրենց գովելը չի, պետք է տեսածդ, եղած թերությունն ու սխալն ասել, եթե դա ասում ես, դու օգուտ ես տալիս թե՛ իշխանությանը, թե՛ քո երկրին»։

Նույն շարքից