Հայաստան Քաղաքական 

Հեղափոխության հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան՝ Արցախյան ազատամարտի հաղթանակը. Սասուն Միքայելյան

Այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան՝ Արցախյան ազատամարտի հաղթանակը: Գյումրիում հայտարարել է Իմ քայլը դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Ավելի վաղ Միքայելյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթնակն ավելի կարևոր էր, քան՝ Արցախյան ազատամարտը:

Միքայելյանի խոսքերով, որոշ մարդիկ, իր խոսքերն այլ կերպ են պատկերացնում, բայց եթե չլիներ հեղափոխության հաղթանակը, Արցախյան ազատամարտը հաջողություն էլ չէր ունենա. «Նաև վերջ կդրվեր Արցախյան ազատամարտին: Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից, մեր ժողովրդից: Պատմականորեն բոլոր ժամանակներում, երբ մենք համախմբվել ենք, հաղթանակ ենք տարել: Այսօր այս համախմբվածությունը թուրքի դողն է: Հասկանում են, եթե սահմանում ոտնձգություն լինի, այս համախմբված ժողովուրդը ոտքի կկանգնի ու կհասնի Եվլախ ու Բաքու»:

Միքայելյանը նաև նշեց, որ գյումրեցիները երկրաշարժից հետո, երբ երկիրը սգում էր, կարողացան ոտքի կանգնել, մասնակցել Արցախյան ազատամարտին և մեծ ներդրում ունենալ հաղթանակում:

 

Նույն շարքից