Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ մինչև 2019 թվականի հունվարի 25-ը երկրում հայտարարելով ռազմական դրություն: Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Հիմա նախագահի հրամանագիրը պետք է վավերացվի Գերագույն ռադայի կողմից:
Ավելի վաղ նախագահ Պորոշենկոն հայտնել էր, որ ռազմական դրությունը չի ենթադրում բնակչության մոբիլիզացիա:
Պորոշենկոյի հրամանագիրն ուղիղ կապ ունի Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք նավ մուտք են գործել Ղրիմի տարածք և, ռուսական կողմի պնդմամբ, վտանգավոր գործողություններ կատարել, ինչից հետո Մոսկվան որոշել է ձերբակալել նավերն ու դրանց անձնակազմը: Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել սահմանի անօրինական խախտման հոդվածով: