Իրավական Հասարակություն 

Երևանում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվեց /տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 23-ին, ժամը 22-ն անց 15-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք, պնելմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թվականին ծնված մի երիտասարդ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Էրեբունու ու Շենգավիթի բաժինների ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 23-ին ժամը 21-ն անց 30-ին, Արշակունյաց պողոտայի 32/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1996 թվականին ծնված Զավեն Մելոյանը:
Նա ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 25-ին ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից