Այսօր Սասուն Միքայելյանը թույլ է տալիս ապրիլ-մայիսի ժողովրդական շարժումն ավելի վեր դասել, քան մի քանի տասնամյակ տևած այն հուժկու համաժողովրդական ազատագրական պայքարը, որը կոչվում է Արցախյան, որը ետ բերեց մեր հայրենիքի մի բեկորը: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած ՀՅԴ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, թե հրազդանցիներից շատերը հիշում են, թե վերջինս 90-ին, 96 թվին ինչեր էր անում:
Մանուկյանի խոսքերով, երկու տարբերակ կա՝ կամ Սասուն Միքայելյանը չի հասկացել, կամ ուղղակի սա փորձ է Արցախյան պայքարը նսեմացնելու. «Իհարկե նա կարող է արդարանալ, որ մասնակցել է ազատամարտին, բայց շատ շատերն են մասնակցել: Այդ հոգին պահելն է կարևոր: Ուղղակի հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասում»:
Ավելի վաղ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան՝ Արցախյան ազատամարտը: