Հասարակություն 

Թուրքիան Սորոսի հիմնադրամը վռնդեց իր սահմաններից

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի Բաց հասարակություն հիմնադրամը դադարեցրել է գործունեությունը Թուրքիայում: Այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ հղում անելով կազմակերպությանը:

Սորոսի հիմնադրամը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը Թուրքիայում, քանի որ անհնար է կատարել առաջ քաշված խնդիրները: Որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ կազմակերպությունը ցույցեր է կազմակերպում երկրի տարածքում:

Ավելի վաղ Էրդողանը Սորոսին մեղադրել էր Թուրքիայում 2013 թվականին տեղի ունեցած ցույցերի կազմակերպման մեջ: Թուրքիայի նախագահը նշել էր, որ Սորոսը մի մարդ է, ով ունի մեծ փողեր, որոնք ծախսվում են ժողովուրդներին բաժանելու և պետություններ փլուզելու համար:

 

 

Նույն շարքից