Քաղաքական 

Մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ հերթական նստաշրջանը

Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» համաժողովի սրահում  նոյեմբերի 26-ին աշխատանքն է սկսել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 59-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել  են կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական կոմիտեի 52-րդ նիստը:

Կառույցի գլխավոր վեհաժողովի նիստը կգումարվի նոյեմբերի 27-ին՝ ժամը 9:30-ին:

Նույն շարքից