Հասարակություն 

Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում նոյեմբերի 27/28-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ Ապարան-Երևան ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը` ժամը 22։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, Նոր Երզնկա համայնքների ջրամատակարարումը։

Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նույն շարքից