Լեհաստանում քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ կապված Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով, ակցիային մասնակցել է ավելի քան 200 մարդ: Նրանց մեծ մասը եղել են ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ: Ակցիայի ժամանակ մի քանի բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին առավոտյան ռուսական կողմը ձերբակալել է ուկրաինական երեք ռազմական նավը, որոնք, Մոսկվայի պնդմամբ, հատել են ռուս-ուկրաինական սահմանը, շարժվել են դիպի Ղրիմ՝ կատարելով վտանգավոր գործողություններ: Ուկրաինայի նախագահը պահանջել է արագ վերադարձնել նավերն ու զինվորականներին: Վերջինս նաև ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայում: