Միջազգային Քաղաքական 

Թրամփի արձագանքը՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ սրմանը

ԱՄՆ-ն ու եվրոպացի դաշնակիցները դժգոհ են ռուս-ուկրաինական հարաբերություններում առաջացած կտրուկ լարվածության մասով և քայլեր են ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին առավոտյան ռուսական կողմը ձերբակալել է ուկրաինական երեք ռազմական նավը, որոնք, Մոսկվայի պնդմամբ, հատել են ռուս-ուկրաինական սահմանը, շարժվել են դիպի Ղրիմ՝ կատարելով վտանգավոր գործողություններ: Ուկրաինայի նախագահը պահանջել է արագ վերադարձնել նավերն ու զինվորականներին: Վերջինս նաև ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայում:

«Մեզ դուր չի գալիս այն, ինչ այնտեղ կատարվում է»,-հայտարարել է Թրամփը, ում խոսքերով, ստեղծված իրավիճակը դուր չի գալիս նաև Եվրոպային, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ աշխատում են հարցի կարգավորման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նույն շարքից