ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Ջորդան Քարեմը պատրաստվում է լքել պաշտոնը: Այս մասին հայտնում է The Hill-ը:
«Նա հիանալի աշխատանք կատարեց մեր թիմի հետ: Ես գիտեմ, որ նա ապագայում շատ լավ գործեր կկատարի»,-Թրամփի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Քարեմը Սպիտակ տունը կլքի 2019 թվականի հունվարին: Նա պատրաստվում է աշխատանք գտնել մասնավոր դաշտում: