Հայաստան Քաղաքական 

Մարզպետները զգուշացնում են գյուղապետերին, եթե նախատեսած տոկոսները «չխփեն», աթոռը «ականջի հետևում կտեսնեն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր մարզերի գյուղապետերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝ եթե իրենց նախատեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթոռը «ականջի հետևում կտեսնեն»։

Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին։ Բնականաբար, ամենից ակտիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու։

Նա «բռնել է» մարզի համայնքապետերի վախը՝ ասել է, որ խորհրդարան չի գործուղվելու, վերանշանակվելու է իր պաշտոնում, այնպես որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ով է և ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից