ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում իրեն հաճախ համեմատել են Էլվիս Փրեսլիի հետ: Այս մասին նախագահը խոսել է ռոքնռոլի արքայի հայրենիքում՝ Տյուպելո քաղաքում:
«Ես պետք է դա ասեմ, ինձ մեծամիտ են անվանում, սակայն ես այդպիսին չեմ: Եթե աչք փակենք իմ բաց գույնի մազերի վրա, պետք է ասեմ, որ երիտասարդ տարիքում ինձ հաճախ համեմատում էին Էլվիսի հետ»,-Թրամփի խոսքերն է մեջբերում Huffpost-ը:
Ավելի վաղ Թրամփը Փրիսլիին պարգևատրել էր բարձրագույն պարգևով՝ Ազատության նախագահական շքանշանով: