Հայաստան Քաղաքական 

Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը. Վերջինս կարող է չլինել խորհրդարանում «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մանդատը վայր դնել:

Թերևս սա է եղել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրից զատ, բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը:

Իսկ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է զուտ նրանով, որ առանց Ծառուկյանի ԲՀԿ-ին ընտրող դժվար կլիներ գտնել:

Նոր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կփորձի ձերբազատվել օրենսդիրում վերջին գործարարից, իսկ դրա դիմաց զիջել ԲՀԿ-ին երկու նախարարական պորտֆել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:

Դրանք համապատասխանաբար կփոխանցվեն Հրաչյա Ռոստոմյանին և Գաբրիել Ղազարյանին, որոնք առերևույթ ԲՀԿ-ի հետ կապ չունեն, բայցև ասոցացվում են Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ՝ լինելով կառավարությունում հենց այս քաղաքական ուժի հենասյուները:

Այնպես որ, ԲՀԿ-ից այլընտրանք՝ գուցե, բայց ընդդիմություն այդպես էլ դուրս չի գա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից