Քաղաքական գլխավոր 

Ձեր մեկ քվեով մասնակցեք Հայաստանի վաղվա օրվա կերտմանը. Մանե Թանդիլյան

Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու խորհրդարանական պետության առաջին խորհրդարանական ընտրություններն են, որը ձևավորելու է խորհրդարանը և քաղաքական ուժերին, որոնք լինելու են օրենսդիրում և գործադիրում: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի երկրորդ օրը քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Տիկին Թանդիլյանը նշեց, որ քաղաքացիներն իրենց քվեով ընտրելու են ԱԺ նախագահին, նախարարներին, դրա համար պետք է մասնակցել ընտրություններին և կերտել ՀՀ ապագան:

ԼՀԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ սա առաջիկա 5 տարիների միակ համապետական ընտրություններն են, քաղաքացիների մասնակցությունը շատ կարևոր է, պետք է մասնակցել պետության կառավարման գործին՝ դա անելով սեփական քվեով:

Թանդիլյանի խոսքերով, դեկտեմբերի 9-ին քաղաքացիները պետք է ձայն տան հենց «Լուսավոր Հայաստանին», եթե ուզում են, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ կյանք ծերերի համար. «Բոլորս միասին կերտենք վաղվա արժանապատիվ Հայաստանը, բոլորս միասին դեպի լուսավոր Հայաստան»։

Նույն շարքից