Որևէ լավ բան ընտրություններում չի լինելու, քանի որ դրանց արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանի խոսքերով, դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում արձանագրվածը լավագույն դեպքում ներկայացնելու է ՀՀ հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին և 1-3 ամիս անց բոլորովին այլ պատկեր է լինելու. «Ինքներդ եք տեսնում, թե ինչ արագությամբ են գնում ներքաղաքական զարգացումները:
Վստահ եմ, որ բոլորդ լավ հիշում եք՝ իշխանությունների նախագծած ԸՕ-ն և ընտրությունների մասին որոշումը գրեթե միաժամանակ էին բերվել խորհրդարան՝ մոտ 40 օր առաջ: Իրականում սա արդեն լուրջ կասկածի տակ էր դնում ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ այդ որոշումը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց մեր հասարակությանը»: