Քաղաքական 

Եթե արժանապատիվ քաղաքացի ես ձայն չտաս Հանրապետականին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ-ում իշխանությունը հարյուր տոկոսով վերադարձված է ժողովրդին և դուք եք որոշելու, թե ով լինի վարչապետ և ով լինի խորհրդարանում։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին Լոռու մարզում քարոզարշավի շրջանակներում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե ժողովուրդը չընտրի Հանրապետակա կուսակցությանը, ապա նրանք չեն լինի խորհրդարանում․ «Ոչ մի քվե մի տվեք Հանրապետականին։ Ես չեմ որոշում Հանրապետականը լինի, թե՝ չէ, դուք եք որոշում։ Կոչ եմ անում ոչ մի ձայն Հանրապետական կուսակցությանը, որովհետև չի կարելի ներել, որովհետև փորձը ցույց է տալիս ինչքան փորձում ենք այսպես ասած լարումներ չմտցնել, ինչքան փորձում ենք սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, բայց էլի եմ ասում, ոմանք առիթավորվում են դրանից և այո, այս ընտրություններում կա պատմական շատ կոնկրետ առաքելություն և Հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն Հանրապետականներին»։

Փաշինյանը նաև նշեց, որ ընդհանրապես չպետք է ձայն տալ այն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ ընտրակաշառքի միջոցով հաղթել են ընտրություններում․ «Նրանք ասում են եթե մտահոգված ես ձայն  տուր Հանրապետականներին, ես էլ ասում եմ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես ձայն չտաս Հանրապատեկանին։ Ես ասում եմ ձայն չտաք այն ուժերին, որոնք թեկուզ մի անգամ փորձել են ընտարակաշառքով ընտրություն հաղթել, ոչ մի ձայն որևէ ուժի ով երբևե ընտրակաշառք է կիրառել, ոչ մի ձայն որևէ ուժի, ով սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ»։

Նույն շարքից