Ինձ համար շոկ է այն, որ քաղաքացի կա այսօր, ով կարող է ասել, թե վախենում է կոռումպացված ՀՀԿ իշխանությունից: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Լոռիում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, այսօր «Իմ քայլը» վստահության քվե է ակնկալում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. «Առաջիկա 5 տարիների ընթացքում արմատախիլ ենք անելու ծայրահեղ աղքատությունը, նվազեցնելու ենք գործազրկությունը, բայց մենք աղքատության հաղթահարումը չենք պատկերացնում մարդկանց թրիք, մուրաբա, փող բաժանելով, որովհտեև այդ փողը ծախսելուց հետո ոչինչ չի մնալու: Մենք հարցի լուծումը տեսնում ենք գործարաններ, աշխատատեղեր ստեղծելու միջոցով:
Այսօր Հայաստանում մոտավորապես 500 միլիոն դոլարի ներդրումային ծրարգրեր են քնարկվում: Հայաստանում բացվելու են հազարավոր աշխատատեղեր, որոնց մի մասը նաև դուք եք բացելու: Մենք ուզում ենք քաջալերել ձեզ, որ դուք զբաղվեք գործարարությամբ: Մենք գյուղացուն պետք է ապահովենք ոռոգման ջրով, հնարավորինս մատչելի վարկային միջոցներով և այլն, որպեսզի նրանք կարողանան մթերքն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:
Մենք մարդկանց պետք է օգնենք վաստակել, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը կառուցի բարեկեցիկ աշխատանքով: Մենք երեխաներին պետք է ապահովենք կրթությամբ, անենք այնպես, որ մեր երեխաներն առնվազն 3 օտար լեզու իմանան: Եթե Հայաստանում դեռ կան հանրապետական գյուղապետեր, որոնք վախեցնում են գյուղացիներին, թող իմանան՝ ես գալու եմ ձեր ետևից ու վզներիցդ բռնած դուրս շպրտեմ կաբինետներից:
Ո՞նց էս երկրում մարդ կա՞, ով համարձակվում է մարդկանց վախեցնել: Տո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին: Էս ովքեր են սրանք, ինչ հանրապետական, ինչ օլիգարխ, ինչ հաստավիզ, ինչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա: Չփորձի մեկը թպրտա, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորին, գլուխները պատին են տվել, թե վախեցրել են քաղաքացիներին։ Անուններդ ասեք, դուք ծակներից չպետք է դուրս գաք, դուք բանտում եք լինելու»:
Փաշինյանը նշեց, որ ընտրություններով օրենքով գող կլինի, կրիմինիալ ավտարիտետ կլինի, պետք է վեշները հավաքեն. «Մեկդ չթպրտաք: Մեկդ չփորձեք ժողովրդին հարկադրանքի ենթարկել: ՀՀԿ-ական կամ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում և արեք ձեր աշխատանքը: Չփորձեք քաղաքացիներին ասել, թե ում ընտրեն, քաղաքացին գիտի, թե ում պետք է ընտրի»: