Քաղաքական 

Այսօր հազարավոր չինովնիկներ չգիտեն, այս ընտրություններից հետո կաշխատեն, թե՝ ոչ․ Արամ Սարգսյան

Նոր մարդը, որին բերում ես նախարար կամ մարզպետ, ինքը գործը կարող է սովորել։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ծաղկահովիտ գյուղում հայտարարեց «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ընդունակ մարդն ավելի արագ առաջ կգնա, բայց այդ ամենը հնարավոր է մի պարագայում, եթե ներքևում եղած չինովնիկները, գործն իմացող մարդիկ մնան իրենց տեղում․ «Այսօր տասնյակ հազարավոր չինովնիկներ, որոնք պետական աշխատողներ են, իրենց աշխատանքի վայրում նստած չգիտեն, այս ընտրություններից հետո իրենք աշխատելու են, թե նոր եկածը հանելու է։ Այս խնդիրը միանշանակ լուծել է պետք»։

 

Նույն շարքից