«Ես համաձայն չեմ նրա հետ, դա միայն նրա կարծիքն է։ Իմ կարծիքով, դա շատ սխալ հայտարարություն էր, որովհետև մենք ունեցել ենք 6 հազարից ավել զոհ, և նրանցից յուրաքանչյուրն իր արյունը թափել է մեր ազատության ու անկախության համար։ Այդ ամենի շնորհիվ է, որ հիմա ունենք պետություն, որն էլ պետք է պաշտպանենք, որովհետև դա գլխավոր և առաջնայինն է մեզ համար»,-Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ արձագանքելով Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը:
Ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրությունների մասնակցող Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան՝ Արցախյան ազատամարտը, ու ինքը չի վախենում դա ասել: