Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում, բումերանգի տեսք ունի, կարող է քո բերանից ելնի և վերադառնա կպնի խոսողին։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի եթերում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին․ «Ես խորհուրդ ունեմ տալու պարոն Փաշինյանին, թող իր խոսքը սրբագրի, որովհետև Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն։ Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձին, ապա թե ոչ, նա վիրավորում է մի սերունդի, որն ամեն ինչ է տվել այս պատերազմին, տվել է իր առողջությունը, տվել է իր ընկերներին, հարյուրավոր իր ընկերներին է զոհ տվել այդ ազատամարտին։ Այդ ազատամարտին պաշտպանելու գործը սրբազան գործ է։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզեցել վիրավորել բոլորին, թող սրբագրի, եթե չսրբագրի, ապա վտանգավոր բան է, առաջին հերթին իր համար, իր իմիջի համար»։
Թող իր խոսքը սրբագրի․ Հրանտ Մարգարյանի խորհուրդը` Նիկոլ Փաշինյանին