Հասարակություն Ֆեյսբուք 

«Հերոս», ով մեջքով է շրջվում իր ժողովրդին ու երկրին բերանքսնիվայր է իջնում գերեզման. Մանուկյան

Արցախյան ազատամարտի մասնակից Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իմ քայլը դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցող Արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան՝ Արցախյան ազատամարտը:

«Առաջին անգամ եմ լսում, որ հողի վրա կատարվող դեպքերն ու դեմքերն ավելի են արժեվորվում, քան մայր հողը: Պատերազմում հերոսանալը դժվար գործ է, եթե իհարկե հերոսացել ես, բայց հերոս մնալը ողջ կյանքում` տաժանակրություն: Այն «հերոս», ով մեջքով է շրջվում իր ժողովրդին ու երկրին բերանքսնիվայր է իջնում գերեզման: ԱՍՏՂԵՐն ԱՍՈՒՊ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԲԵՔ»,-գրել է Մանուկյանը:

Նույն շարքից