Բարի օր Իրավական Հասարակություն 

Քոչարյանը՝ ընդդեմ Փաշինյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորն ինքնաբացարկ է հայտնել

analitik.am

Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին Analitik.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Մեր այն հարցին, թե որն է դատավորի ինքնաբացարկ հայտնելու պատճառն, Ալումյանն ասաց, որ բացի այն, որ դատավոր Կարապետյանն իր փորձնակն է եղել, նաև երկար ժամանակ ընտանիքներով գտնվում են մոտ հարաբերությունների մեջ: Ալումյանը նաև նշեց, որ ըստ հայցի, պատասխանողին՝ այս դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, միջնորդել են, որ արգելվի մինչև գործի ավարտը մեկնաբանություններ անել Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված:

Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 19-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Հայցը վարույթ է ընդունվել, սակայն դեռ նիստի օր չի նշանակվել:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ: Դատարանի այս որոշումը Ալումյանը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Նույն շարքից