Հասարակություն 

Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում հայեր կա

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին  հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին:

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:

Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո:

 

Նույն շարքից