Հայաստան Քաղաքական 

Հետո կտեսնենք՝ ում քաղաքական սև ժապավենը որտեղ կփակցվի. ՀՀԿ երիտթևի ղեկավար. Առավոտ

Ըստ Հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ ՀՀԿ-ն գալիս է ապացուցելու, որ կարող է ճիշտ քննադատության ենթարկել այս կառավարությանը. «ՀՀԿ-ում  մշտապես եղել են փոփոխություններ, որոնք  հիմնականում խորքային փոփոխություններ են եղել: Այսօր մենք գալիս ենք ապացուցելու, որ այն փորձը, որը մենք տարիներ շարունակ կուտակել ենք, ցանկանում ենք որպես ընդդիմություն ծառայեցնել մեր երկրին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Դիտարկմանը, որ այսօր քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանում է ՀՀԿ-ն, ոչ թե իշխող կուսակցությունը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.«Համաձայն չեմ, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները դադարեցրել են սևերի ու սպիտակների պայքարը: Նայեք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթները՝ էլ թաղեց մեզ, էլ քաղաքականապես ու իրապես լուծում չունենք, մի խոսքով շարունակում է նույն հռետորաբանությունը»:

Հայկ Մամիջանյանը նշեց նաև, որ իրենք քարոզարշավի ընթացքում հանդիպում են քաղաքացիներին, շփվում նրանց հետ: Հարցին՝ ինչպե՞ս են քաղաքացիները դիմավորում  նրանց, հաշվի առնելով, որ հեղափոխության օրերին ՀՀԿ-ին ուղղված սև ժապավեններ, ծաղկեպսակներ էինք տեսնում, Մամիջանյանը պատասխանեց. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարդիկ դրանք ինքնաբուխ էին անում: Այդ ամենն ուղղորդված էր, իսկ հիմա ժամանակը ցույց կտա՝ ում քաղաքական սև ժապավենը որտեղ կփակցվի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից