Բարի օր Իրավական Հասարակություն 

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր ավարտվեց

analitik.am

Պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեինք դատավորին, սակայն ծավալը մեծ էր, չհասցրեցինք, հարցի քննությունը հետաձգվեց մինչև վաղը ժամը 12:00: Այսօր՝ նայեմբերի 27-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ դատավորը մինչև ժամը 17:45 ժամկետ էր տվել միջնորդությունը պատրաստելու համար. «Աշխատեցինք միջնոդրության վրա մեկ ժամ, չհասցրեցինք, դրա համար դատավորը լրացուցիչ ժամկետ տվեց մինչև վաղը ժամը 12:00»:

Ինքնաբացարկի միջնորդության հիմքերի մասին Ալումյանը չխոսեց՝ հայտարարելով, որ վաղ, երբ կներկայացնեն, պատասխանը կստանան, ամեն ինչ կասեն:

 

Նույն շարքից