Հասարակություն Բարի օր 

Ղարաբաղցի ղեկավարների տղաները Ղարաբաղում չեն ծառայել, և ընդհանրապես չեն ծառայել. Նիկոլ Փաշինյան

Ես ՀՀ միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է ազգային բանակում, այլ նաև ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը. «Մեզ մեղադրում են Ղարաբաղը հանձնանելու մտադրություն ունենալու մեջ: Այդ որ մի խելոքն է մտածում, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ, որ Ղարաբաղը հանձնեմ: Նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: Էս իրանք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ հանձնո՞ղը: Մենք կենտրոնացնելու ենք և համախմբելու ենք մեր ժողովրդական, ազգային ներուժը Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր դաշինքի, մեր կառավորության կողքին:

Ավելի վաղ ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը:

 

Նույն շարքից