Քաղաքական 

Պետք չի թաքնվել երեխաների ետևում․ Արայիկ Հարությունյան

Անցյալին շատ չեմ սիրում անդրադառնալ, բայց առիթը կա։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ձեր շատ սիրելի Էդուարդ Շարմազանովի հետ բանավեճի էինք, և անցյալից խոսելիս հերթական անգամ հնչեցրեցի այն միտքը, որ իրենց աշխատանքի կրթության ոլորոտում, իրենց աշխատանքի լավագույն ցուցիչը և արդյունքն այն էր, որ կրթության ոլորտի ղեկավարի զավակը գնում էր մասնավոր դպրոց։ Հիմա ստատուսով գրում են՝ այ Արայիկ, էլ իմ ընտանիքին չկպնես, իմ երեխաներին չկպնես․ այստեղ ոչ ընտանիքի հարց կա, ոչ երեխաների հարց կա, այստեղ ես իր որոշման մասին եմ խոսում, և պետք չէ թաքնվել երեխաների ետևում, այլ շատ կոնկրետ պատասխանել ինչպիսին է եղել քո ղեկավարման տարիներին, քո ղեկավարած դպրոցները։ Այսօր էլ ստատուսներ են գրում, ասում են՝ այս բանախոսը սրա համար պետք է ներողություն խնդրի, այն բանախոսը նրա համար  պետք է ներողություն խնդրի։ Պարոն Աշոտյան, դուրս եկեք փողոց, քարոզարշավ արեք և բոլոր գնահատականները ձեր աշխատանքի հենց այդտեղ կստանաք»։

Նույն շարքից