Հասարակություն 

Հանրապետականներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դվին» հյուրանոցում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկն անցել է աննախադեպ ուրախ՝ ներկաներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով։ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել, առաջնորդի ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Հիմնականում խոսել է անվտանգության հարցերից, ներկա են եղել Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, որը չի առաջադրվել, նույնիսկ Խոսրով Հարությունյանը և գրեթե բոլոր ռեյտինգայինները, բացի Մենուա Հարությունյանից և Վահրամ Բաղդասարյանից, իսկ Շուշան Պետրոսյանն անգամ երգել է։ Արմեն Աշոտյանն էլ Սողոմոն թագավորի իմաստաբանությամբ մխիթարել է թիմակիցներին՝ «սա էլ կանցնի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից