Վրաստանում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է երկու թեկնածու՝ Վրացական երազանքի կողմից աջակցություն ստացած Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն, ով առաջադրվել է Միասնական ազգային շարժում կուսակցության կողմից:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ժամը 08:00-ին բացվել է 3703 ընտրատեղամաս, դրանցից 55-ը գտնվում են Վրաստանից դուրս՝ 30 երկրի տարածքում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը հասնում է 3 միլիոն 528 հազար 658-ի:
Վրաստանում նախագահական ընտրություններին հետևելու է 1300 արտասահմանցի դիտորդ, ավելի քան 48 հազար տեղի դիտորդ, ընտրական սուբյեկտների մոտ 17 հազար ներկայացուցիչ: