Հայաստան Քաղաքական 

Գյուղապետերը ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել:

Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետերի գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում:

Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք ևս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որևէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից