Քաղաքական Ֆեյսբուք Բարի օր 

Եթե սա Փաշինյանի պատասխանն է Բոլթոնի հայտարարությանը, ուրեմն դա ուրիշ բան

Սիրելի ՔՊ-ական ընկերներ,

Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում:»

Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն: Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած Կանզասի գվարդիան:

Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Նույն շարքից