Հայաստան Քաղաքական 

Արմավիրի մարզպետն իր մոտ է կանչել գյուղապետերին և խիստ հրահանգ տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերն աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

ՔՊ-ում համարում են, որ եթե որևէ թեկնածու միջինից բարձր քվեներ ստացավ, ապա դա գյուղապետի կողմից այդ թեկնածուի օգտին իրականացված քարոզչության հետևանք պետք է դիտարկել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից