Հասարակություն 

Օրենքի սահմաններում փռելու ենք ասֆալտին. Վալերիյ Օսիպյան

Մենք չենք սպասում ընտրություններին թաղային հեղինակություններով զբաղվելու համար, արդեն 7 ամիս է զբաղվում ենք նրանցով և ունենք դրական արդյունքներ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով, որ վերջիններս ընտրություններին օրը որպես ՀՀ քաղաքացի մասնակցելու են ընտրություններին, ոչ ավել ոչ պակաս:

Հարցին, թե եղել են արդյո՞ք թպրտացողներ վերջին 7 ամիսների ընթացքում, Օսիպյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ եղել են թպրտացողներ, որոնց օրենքի սահմաններում տեղն են դրել ու նույն կերպ էլ շարունակելու են անել. «Մեր մոտեցումները լինելու են օրենքի սահմաններում: Ձեզ կարող է հուզել նաև հաջորդ հարցը՝ կապված ասֆալտին փռելու հետ: Հիմա էլ ենք պատրաստ փռել ասֆալտին, բայց օրենքի սահմաններում»:

Օսիպյանն արձագանքել է նաև Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, որ Ոստիկանությունը երբեք այսքան թույլ չի եղել՝ հակադարձելով վերջինիս և նշելով, որ Ոստիկանությունը երբեք այսքան ուժեղ չի եղել:

Նույն շարքից