Հասարակություն գլխավոր 

Պայքար՝ մարդու և տեխնիկայի միջև. Հոկտեմբերին կործանված օդանավի սև արկղերի ուսումնասիրության առաջին արդյունքները

Այս տարի հոկտեմբերին Ինդոնեզիայում կործանված Lion Air ավիաընկերության օդանավի սև արկղերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդաչուները մինչև վերջին պահը պայքար են մղել վթարից խուսափելու համար: Այս մասին հայտնում է  New York Times-ը:

Թերթը գրում է, որ օդաչուները շանս չեն ունեցել կործանումից խուսափելու համար և ի վերջո տեխնիկայի դեմ պայքարում պարտություն են կրել: Օդաչուները մի քանի անգամ օդանավը բարձրացրել են վերև, սակայն այդպես էլ չեն կարողացել վերջնական հաղթանակի հասնել:

Հայտնվում է, որ վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, ցուցիչների հաղորդած սխալ ինֆորմացիան է, որը մոլորության մեջ է գցել օդաչուներին:

Boeing 737 Max 8 օդանավը կործանվեց հոկտեմբերի 29-ին: Ավիավթարի արդյունքում զոհվեց 189 մարդ:

Նույն շարքից